Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարվել է

    Խորվաթիայի խորհրդարանն ինքնալուծարվել է

    19.05.2020| 14:37
    Խորվաթիայի խորհրդարանը ինքալուծարման որոշում է կայացրել: Որոշման պատճառը խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Խորհրդարանի ինքնալուծարմանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր: Առաջարկը ներկայացրել է իշխող մեծամասնությունը: Ընտրությունները կայանալու են հունիսին կամ հուլիսին:
  • Միքայել Մինասյան. Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է կալանվել ՌԴ-ում

    Միքայել Մինասյան. Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է կալանվել ՌԴ-ում

    19.05.2020| 14:37
    Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռն է կալանվել ՌԴ-ում, իսկ մանկամիտ մաֆիոզ Նիկոլ Փաշինյանը փորձել է հետքերը մաքրել՝ տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
  • Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

    Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

    19.05.2020| 14:36
    Հանրապետության տարածքում՝ մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում 19-24 մ/վ, ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
  • Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ դեպք

    Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ դեպք

    19.05.2020| 14:35
    Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք, COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 702-ի՝ հայտնում է առողջապահության նախարարությունը: Հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է մնում 337 մարդ: Կորոնավիրուսից ապաքինվել է 456 մարդ, մահացել 12-ը:
  • Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին

    Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին

    19.05.2020| 14:34
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ-ի արձագանքը COVID-19 կորոնավիրուսային վարակի իրավիճակին:
  • Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին

    Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին

    19.05.2020| 14:33
    Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, մինչդեռ պարտադիր է անձի մոտ դիմակի առկայությունը։ Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, այս դեպքում տուգանքի կենթարկվի ոչ թե դիմակ չկրող անձը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտը։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    19.05.2020| 14:32
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը:
  • Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ

    Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ

    19.05.2020| 14:31
    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը «քննարկել են համագործակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարի հարցում, ներառյալ՝ թուրք և ամերիկացի քաղաքացիների վերադարձը հայրենիք, մատակարարման ցանցերի ապահովման գործում համագործակցության, համաճարակի դեմ պայքարի ՆԱՏՕ-ի ջանքերը»:
  • Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են կազմակերպում

    Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են կազմակերպում

    19.05.2020| 14:31
    Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, քայլերը, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին` կորոնավիրուսի համաճարակից հետո, հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5041

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5041

    19.05.2020| 14:30
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5041-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 145-ով և հասել 2164-ի: